Հասարակություն
Զանգվածային միջոցառումները չեղարկվել են նաև Տվերում և Կալինինգրադում
Տվերի մարզում և Կալինինգրադում, անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև հունիսի 26-ը չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները։ Այս մասին հայտնում է Readovka-ն։
Նշենք, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Մոսկվայում հակաահաբեկչական ռեժիմի ներդրման պատճառով բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Պրիգոժինի հայտարարություններից հետո գործ է հարուցվել ռազմական ապստամբության կոչի հիմքով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0