Թմրանյութի գործ անող 4 քննիչներից մեկին ազատել են կալանքից․ «Հրապարակ»
«ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի կալանավորված 4 քննիչներից մեկին ազատ են արձակել»։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Նշվում է, որ ավելի վաղ ԱԱԾ-ն բացահայտել էր, որ նրանք թմրանյութի իրացմամբ են զբաղվել, ինչի արդյունքում 4 քննիչներ կալանավորվել են։
«Ազատ արձակվածը Տարոն Սահակյանն է։ Լուրեր կան նաև, որ մյուսներն էլ են ազատության մեջ, սակայն տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվում։
Առհասարակ, հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործի նախաքննությունը տարվում է հույժ գաղտնիության մթնոլորտում։
Այնուամենայնիվ մեզ որոշ հանգամանքներ հայտնի դարձան։ Քննիչները տարբեր գործերով թմրամիջոցներ են առգրավել, որոնք վաճառել են։ Այս մասին իմացել է նաև հսկող դատախազը, որը նույնպես գործով անցնող անձանցից է։
Մեր տեղեկություներով, մեղադրյալ քննիչներից մեկի հայրը ԱԱԾ-ի աշխատակից է, միջին օղակի պետ։ Նյութերում կա դրվագ, համաձայն որի գործով անցնող մեղադրյալ քննիչներից մեկը նույնիսկ փորձաքննության հանձնված զենքն է փոխել այլ զենքօ հետ: Նպատակը եղել է սպանության կոծկումը», - ասվում է հրապարակման մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...