ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է առաջարկել ՄԱԿ–ի գրասենյակը ակցիայի մասնակիցներին. Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել
ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակը մի քանի առաջարկներ է արել, որոնք բոլորն էլ անընդունելի են։ Գրասենյակից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովսեփյանը գրասենյակի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել` ի աջակցություն Արցախում շրջափակման մեջ գտնվող մարդկանց։ Ակցիայի մասնակիցները կաթնախառնուրդներ էին բերել և դիմել ՄԱԿ–ի գրասենյակին` այն Արցախ հասցնելու խնդրանքով։
«Որպեսզի կաթնախառնուրդները չփչանան, առաջարկեցին, որ փոխանցենք «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը, որն էլ կբաժանի Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքներին։ Ես ասացի, որ այդ ընտանիքների տեղն իրենցից լավ գիտենք, շատերին օգնել ենք ու օգնում ենք մինչև այսօր, սա Արցախում գտնվող երեխաների համար է»,– նշել է Հովսեփյանը։
Նրա խոսքով` իրեն նաև ասվել է, որ Հայաստանում այսօր չկա թեկուզ մեկ միջազգային կազմակերպություն, որն այսօր Արցախի տարածք մտնելու իրավունք ունի։
«Ես հասկացա, որ դա նաև մեր իշխանությունների թեթև ձեռքով է եղել, քանի որ ընդունել են, որ Արցախն Ադրբեջան է»,– նշել է Հովսեփյանը։
Առաջարկվել է նաև ևս մեկ տարբերակ. ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակը կապ հաստատի Ադրբեջանի գրասենյակի հետ։ Քանի որ սա հումանիտար խնդիր է, և երեխաների ապրելու իրավունքի մասին է խոսքը, Ադրբեջանի գրասենյակը կաթնախառնուրդը հասցնի երեխաներին։
Հովսեփյանը նշել է, որ կտրականապես հրաժարվել է այս տարբերակից։
Դրանից հետո հավաքվածներից ոմանք սկսել են «ամոթ» վանկարկել` ուղղված գրասենյակին։
Ակցիայի մասնակիցները որոշեցին մնալ գրասենյակի շենքի առջև` պնդելով, որ կաթնախառնուրդները տեղ հասցնեն։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան էլ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը. Инфотека 24
Համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր են պտտվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են. քաղաքացի
Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են: Auroranews-ն ահազանգ է ստացել: Ահազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 471 մարդ
Ֆրանսիայում ամբողջ գիշեր անկարգությունները շարունակվել են: Ցուցարաները հրկիզել են տներ ու մեքենաներ, ինչպես նաև ջարդել ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները. միանգամից 9 երթուղի է գործարկվել
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից...