ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են. քաղաքացի
Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են: Auroranews-ն ահազանգ է ստացել:
Ահազանգած քաղաքացին մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց, որ ծառերը գիշերն են հատում, որպեսզի բնակիչները չդժգոհեն, բայց դժգոհում են: Նա նաև հավելեց, որ ծառերի մոտ 40%-ն արդեն հատել են:
Հիշեցնենք` ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր` Ահարոնյան փողոցում շինաշխատանքների նորմերի պահպանմանը, խնդրում եմ, հետևեք։
«Հետո կասենք, որ օդում փոշու մակարդակը բարձր ա։ Մոտակա շենքերի բնակիչները խեղդվում են` շոգին փակ պատուհաններով»,- գրել էր Աբգարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը. Инфотека 24
Համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր են պտտվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանին սխա՞լ են զեկուցում. փոսալցման և գծանշման աշխատանքներն ավարտված չեն
Տիգրան Ավինյան ձեզ զեկուցելուց մեկ դուրս է գալիս որ դուք սխալ եք, մեկ զեկուցում են գծանշման աշխատանքները ավարտված են այն...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խերսոնում ծեծի են ենթարկել հայ կամավորի, որը օգնել է մարդկանց անվճար տարհանմանը
16.06.23-ին, ստոր հարձակում է եղել հայտնի կամավորի՝ մեր խմբի ղեկավար Կարենի վրա։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է Մ...