Հասարակություն
Քաջարանում մառախուղի պատճառով քաղաքացին ընկել է ձորը
Հունիսի 22-ին, ժամը 23։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Վերևի աղբյուր» կոչվող տարածքում՝ մառախուղի պատճառով, քաղաքացին դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Գագայի աղբյուր» կոչվող տարածքի մոտակա ձորը։
Փրկարարները ձորից (մոտ 200 մ) պատգարակով դուրս են բերել Ա. Գ.-ին (ծնված 1968 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0