Լանջիկ-Գյումրի երկշարք ճանապարհը կլայնացվի՝ դարձնելով քառաշարք
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են կառուցման աշխատանքները։ 23կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում ընթանում են տարատեսակ աշխատանքներ՝ հողային, ասֆալտապատում, կամուրջների, վերգետնյա և ստորգետնյա անցումների, գյուղտեխնիկայի անցումների, տրանսպորտային հանգույցների, հեղեղատարների, արհեստական այլ կառույցների կառուցում։
Շինարարության արդյունքում 23կմ երկշարք ճանապարհը կլայնացվի՝ դարձնելով քառաշարք ճանապարհ:
Շինաշխատանքները կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, աշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունը։
Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ԵՆԲ վարկային և դրամաշնորհային միջոցներով։
Ծրագիրն իրականցվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
[46c457e27f31786c16977b024bdf3037.jpg]
[a72eaa65816e25e8b8bfd0fa7d7c189e.jpg]
[ae447790513552914555b7007b2c3079.jpg]
[110f54a02b61bd2c989c5c1981d90da9.jpg]