Հասարակություն

«Ինչո՞ւ պետք է սովորենք, աշխատենք». Իրանի նախագահի կինը ուսումն ու աշխատանքը «բռնություն» որակել է

«Ինչո՞ւ պետք է սովորենք, աշխատենք». Իրանի նախագահի կինը ուսումն ու աշխատանքը «բռնություն» որակել է

Իրանի նախագահի տիկին Ջամելե-Սադաթ Ալամոլհոդան անվանել է «բռնության ձև», երբ կանայք սովորում և աշխատում են:

 

Նրա կարծիքով՝ երկրների բնակիչները չպետք է փորձեն նույնը լինել, ինչ տղամարդիկ, գրել  է Iran International-ը։ Իրանի առաջին տիկինը նշել է, որ երկրների կառավարությունները սեռական բռնության են ենթարկել կանանց՝ թույլ տալով նրանց աշխատել և սովորել «ազատության պատրվակով»։

 

«Մենք ուզում ենք, որ կանայք կին մնան, ինչո՞ւ պետք է տղամարդկանց պես լինենք, ինչո՞ւ պետք է սովորենք, աշխատենք կամ ապրենք տղամարդկանց պես, սա բռնության ձև է»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ անցյալ տարի Իրանում մահացել էր Մահսա Ամինի անունով մի աղջիկ։ Ոստիկանները նրան փողոցում բերման են ենթարկել հիջաբը ոչ ճիշտ կրելու համար և ծեծելով սպանել ոստիկանության բաժանմունքում։ Դրանից հետո Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Բողոքի ակցիաների ժամանակ կանայք այրել են իրենց հիջաբներն ու կտրել մազերը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250