Հունգարիան հորդորել է գումար չծախսել միայն Ուկրաինայի վրա
Հունգարիան կարծում է, որ Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցությունից բացի, ԵՄ-ն պետք է գումար հատկացնի բալկանյան երկրների եվրաինտեգրմանը աջակցելու համար։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք կարծում ենք, որ ինտեգրման համար ֆինանսավորումը պետք է տրամադրվի հիմա, այլ ոչ թե սպասել լիիրավ անդամակցությանը: Պետք է ընդլայնել զարգացման հիմնադրամների հասանելիությունը. ամբողջ գումարը չպետք է ուղղվի միայն Ուկրաինային, պետք է նաև ներդրումներ կատարվեն Բալկանների անվտանգության և զարգացման համար»,- հորդորել է քաղաքական գործիչը։
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ բալկանյան երկրներից ԵՄ նոր անդամները կարող են եվրոպական ասոցացմանը «դինամիկա» հաղորդել։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Դիլիջանի նախկին ղեկավարն ապօրինի կերպով օտարել է հողամասերն ու կատարել պաշտոնեական կեղծիք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ Տ...
Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը․ Րաֆֆի Հովհաննիսյան
«Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը»։ Այս մասին «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է ա...