Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը․ Րաֆֆի Հովհաննիսյան
«Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը»։ Այս մասին «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է այսօրվա ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակի ու Արցախի ապագայի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Հայտարարում է, որ Արցախի մեր հայրենակիցներին սպառնում է ցեղասպանություն, բայց իր քայլերով բերում է ամբողջական պաշարում, մեր հայրենակիցների հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի մաս, ուղարկում ցեղասպան Ադրբեջանի ծոցը՝ բանակցությունների, ինքը դառնում է ցեղասպանության մեխսակից, գործակից»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ սա ավելին է, քան դավաճանությունը:
«Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը: Արցախն ապրում է շատ կրիտիկական, կյանքին սպառնացող օրեր: Մենք պետք է ցնցենք հայոց ու միջազգային կարծիքը»,- նշել է Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
«Դուք եկաք ու պղծեցիք, անարգեցիք մահը»․ Նաիրա Զոհրաբյանը՝ «Պողոսի հարևան Բաբկենին»
«Դուք եկաք ու պղծեցիք, անարգեցիք մահը»։ Այս մասին գրել է Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Պողոսի հարեւան...
Դիլիջանի նախկին ղեկավարն ապօրինի կերպով օտարել է հողամասերն ու կատարել պաշտոնեական կեղծիք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ Տ...