Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է դարձել

Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է դարձել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ավտոճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են։

 

Ախթալայից դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ավտոճանապարհը երթևեկելի է, մաքրման աշխատանքները շարունակվում են:

 

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացած սելավային հոսքի պատճառով ավտոճանապարհը փակվել էր։

 

Հունիսի 22-ի ժամը 23:00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկների կողմից սահմանվել է հերթապահություն: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թվով երեք տեխնիկա:

 

Տվյալ ուղղությունով խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Քաղաքականություն