Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները
Լոնդոնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Նշվում է, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ են անցկացրել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի, ՆԱՏՕ-ի ընդլայնման ու երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։
Քննարկումները տեղի են ունեցել Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված երկօրյա միջազգային համաժողովի շրջանակում։
«Մենք Լոնդոնում ենք՝ ցույց տալու մեր աջակցությունն Ուկրաինային։ Դրա հետ մեկտեղ մենք կքննարկենք երկկողմ ու միջազգային հարցեր, ինչպես նաև համագործակցության հետ կապված խնդիրներ ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակներում, այնպես էլ այլ ձևաչափերում»,- TRT-ն մեջբերել է Ֆիդանի խոսքերը Բլինքենի հետ հանդիպումից։
Չորեքշաբթի օրը Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի վերականգնման երկրորդ համաժողովը։ Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան 1000 օտարերկրյա հյուրեր 61 երկրներից, ոչ կառավարական կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչներ։ Հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...