ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերին Լարսի 11 անցուղիները դարձել են 39. սա մեծ ու կարևոր փոփոխություն է. Մհեր Գրիգորյան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, թե Վերին Լարսի անցուղիները 11-ից դարձել են 39․
«Սա մեծ ու կարևոր փոփոխություն է: 2020-21թթ․ մեկ օրվա ընթացքում մեքենաների անցնելու ռեկորդը եղել է 300 բեռնատար, այսօր՝ 100, վերջին օրերին 1400 մեքենա է անցել երկու ուղղությամբ, որը շատ էական է։ Ընդ որում, միայն երեկ 409 ազատ անցուղի կար»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով։
Նա հիշեցրեց, որ Լարսի ռուսական հատվածում ոչ ստանդարտ չափերով բեռների համար կա մեկ անցուղի.
«Մեկ անցուղին կարող էր ամբողջ օրը զբաղված լինել»,- ասաց նա։ Ըստ Գրիգորյանի՝ անկախ այն հանգամանքից, որ աշխարհում գլոբալ լոգիստիկ վերադասավորումներ են եղել, սա լուծում է, որ հայկական բեռների համար որևէ խոչընդոտ չպետք է առաջացնի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի ու Վրաստանի վարչապետներին՝ Վերին Լարսի հետ կապված խնդիրները լուծելու համար
Ըստ Փաշինյանի՝ այդ կետի աշխատանքի բարելավումը մշտապես եղել է Ռուսաստանի նախագահի, ինչպես նաև Միխայիլ Միշուստինի և Իրակլի Ղարիբաշվիլիի հետ իր բանակցությունների օրակարգում։ Ըստ նրա՝ վերջին շրջանում ռուս գործընկերների հետ երկարատև բանակցություններն արդյունք են տվել։ Սա կարագացնի գործընթացները վերջին գլոբալ լոգիստիկ փոփոխությունների շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...