ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավ չեմ հասկանում էն մյուս բանկերին. Փաշինյան
Կառավարության որոշմամբ՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման ժամկետը երկարացվեց մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը:
«Այլ բան, թե ֆինանսավորման մեխանիզմները, բանաձևն ինչպես կիրականացնենք, բայց այս մեխանիզմը մենք անընդհատ պետք է իրականացնենք, ընդ որում, հնարավոր է՝ բարդ որոշումների գնանք։ Օրինակ, կենսաթոշակների ավելացումներն ինչ-որ բանաձևերով իրականացնենք անկանխիկ տրամաբանությամբ»,- ասել է ՀՀ վաարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի` նախորդ տարի թոշակները բարձրացրել են 2 անգամ, բայց ինքը համարում է, որ բարձրացրել են 3 անգամ՝ գումարած անկանխիկի էֆեկտը. «Հուսով եմ՝ չենք մոռացել, որ հուլիսի 1-ից թոշակները ևս մեկ անգամ պետք է բարձրացնենք»,- ասել է նա:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ այս ծրագրին մասնակից բանկերը չորսն են՝ «Հայբիզնես», «Ակբա», «Արդշին» և «ՎՏԲ»։
«Լավ չեմ հասկանում մյուս բանկերին, որ սոցիալական պատասխանատվությունից խուսափում են»,- արձագանքեց վարչապետը։
Նա նշեց, որ անկանխիկի այս ծրագրից օգտվել է 595.000 թոշակառուներից և նպաստառուներից 114.000-ը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...