ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարց է ծագում` ինչո՞ւ են թոշակները 3-3000-ական դրամներով բարձրացնում. Փաշինյան
Կառավարության որոշմամբ՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման ժամկետը երկարացվեց մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս ծրագիրը ոչ թե շարունակելու են մինչև տարեվերջ, այլ՝ ընդմիշտ․
«Այլ բան, թե ֆինանսավորման մեխանիզմները, բանաձևն ինչպես կիրականացնենք, բայց այս մեխանիզմը մենք անընդհատ պետք է իրականացնենք, ընդ որում, հնարավոր է՝ բարդ որոշումների գնանք։ Օրինակ, կենսաթոշակների ավելացումներն ինչ-որ բանաձևերով իրականացնենք անկանխիկ տրամաբանությամբ»,- ասել է նա։
Վարչապետը նշեց, որ նախորդ տարի թոշակները բարձրացրել են 2 անգամ, բայց ինքը համարում է, որ բարձրացրել են 3 անգամ՝ գումարած անկանխիկի էֆեկտը.
«Հուսով եմ՝ չենք մոռացել, որ հուլիսի 1-ից թոշակները ևս մեկ անգամ պետք է բարձրացնենք»,- ասել է Փաշինյանը:
«Թոշակները երբեմն բարձրացնում ենք 3000 դրամ դրամ: Մենք ընդամեն խնդրում ենք, որ մեր թոռաշառուները իրենց ամենօրյա կենսակերպի տրամաբանության մեջ մի փոքր բան փոխեն, որպեսզի կառավարությանը աջակցեն այս հարցում: Ուզում եմ նաև հետևյալը ասել` մեր բյուջետային գործերը լավ են, մեր տնտեսական գործերը լավ են, և այստեղ տրամաբանական հարց է ծագում` ինչո՞ւ են թոշակները 3000-ական դրամներով բարձրացնում: Պատճառը շատ պարզ է` ուրիշ բան է 595 հազար մարդու նախատեսված գումար բարձրացնել, ուրիշ բան է բարձրացնել գումար, որը նախատեսված է 1000 մարդու համար: Ընդ որում` թոշակը բարձրացնելիս կառավարությունը պետք է հաշվարկի այնպես, որ ինքը առնվազն հավերժ պետք է այդքան թոշակ տա»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...