Խաղադրույք կատարելը կդժվարանա

Կառավարությունը հավանություն է տվել ինտերնետային շահումով խաղերի ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթին։ Սահմանվում է, որ երկրում ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով` բանկային և քարտային հաշիվներով։

 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ կարգելվի տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին միջոցներ մուտքագրել կամ ելքագրել կանխիկ եղանակով։ Նրա խոսքով՝ տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող հաշվի միջոցով.

 

 «Նախագծի նպատակն է, որ խաղացողը միայն իր հաշվից խաղադրույք կատարի։ Դրանով էլ ավելի վերահսկելի է դառնում նրա վարքագիծը»,- ասել է նա։ 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ սա կառավարության սկզբունքային բարեփոխումներից է և ունի երկար պատմություն, որը սկսվում է դեռ 2015-16թթ․-ից. 

 

 

Քաղաքականություն