Կարող ենք պահպանել Արցախը՝ գտնելով ոչ ստանդարտ, «այլընտրանքային» լուծումներ․ Ռուբեն Վարդանյան
Էթնիկ զտման քաղաքականությունն իրականություն դարձնելու նպատակով Ադրբեջանը շարունակում է ճնշումներն Արցախի բնակչության նկատմամբ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Արդեն 8-րդ օրն է, ինչ Արցախն ապրում է լիակատար շրջափակման պայմաններում: Այստեղ մենք չենք ստանում ո՛չ դեղորայք, ո՛չ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ո ՛չ սնունդ: Կենսական բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը ևս խափանված է: Դեռ հունվարի 9-ից ադրբեջանական կողմի միջամտությամբ կտրված է Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, ընդհատված է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, վառելիքի բացակայության պայմաններում գրեթե անհնար է դարձել շրջաններից դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ և հակառակը տեղաշարժը:
Այս անելանելի թվացող իրավիճակում ուզում եմ խոսել մի փոքր ծրագրի մասին, որը ջերմացնում է:
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունն Արցախում սկսել է նոր ծրագիր, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներում և առողջապահական հաստատություններում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվելու: Սա նշանակում է, որ անկախ հոսանքազրկումից ու գազազրկումից՝ այս կարևոր սոցիալական հաստատություններն ունենալու են տաք ջուր՝ այլընտրանքային եղանակով՝ արևային էներգիայի շնորհիվ: Սա ևս այն ծրագրերի թվում է, որի «գաղափարի հեղինակը» շրջափակումն է եղել: Փոքրամասշտաբ ծրագիր է, բայց չեզոքացնում է ադրբեջանական կողմի ջանքերի ազդեցությունը առնվազն 70 հաստատության համար:
Այս օրինակը բերելով՝ ուզում եմ ասել, որ կարող ենք: Կարող ենք դիմակայել, կարող ենք պահպանել Արցախը, եթե գործենք խելացի, գտնելով ոչ ստանդարտ, «այլընտրանքային» լուծումներ, ոչ համաչափ, բայց ուժեղ պատասխաններ, որոնք հակառակորդին ստիպելու են հաշվի նստել մեզ հետ: Ամեն ինչ մեր ձեռքերում է», - գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռ...
Պատերազմից հետո տարածաշրջանի օրակարգը մենք ենք սահմանում. Ալիև
«Բոլորն այսօր տեսնում են, որ ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ կարգավիճակ պահանջող ուժերը արդեն լիովին այլ հայտարար...
Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի. Բաբայան
Քանի տարի է՝ հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի, ոչինչ սպասել պե...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...