Հնդկաստանում տղամարդը 36 տարի որովայնում պահել է իր երկվորյակին․ նրան «հղի տղամարդ» են անվանել
Հնդկական Նագպուր քաղաքում տղամարդը, ով հղիի տեսք ուներ, 36 տարի ապրել է՝ երկվորյակներին փորի մեջ պահելով։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Հրատարակության տվյալներով՝ Սանջու Բհագատին «հղի տղամարդ» են անվանել, քանի որ նա մեծ փոր ուներ, միևնույն ժամանակ մանկության տարիներին տղամարդը նման խնդիր չի ունեցել։ Փորը սկսել է աճել 20 տարեկանից հետո, երբ նա ամեն օր աշխատում էր ֆերմայում՝ ընտանիքին կերակրելու համար։
Նշվում է, որ աղքատության պատճառով Բհագատը չի դիմել բժշկի։ 1999 թվականին դիաֆրագմայի վրա ճնշումն այնքան ուժեղացավ, որ տղամարդը հազիվ էր կարողանում շնչել, որից հետո նրան շտապ տեղափոխել են Մումբայի հիվանդանոց:
Բժիշկները կասկածում էին, որ Բհագաթը հսկայական քաղցկեղային ուռուցք ունի։ Սակայն վիրահատության ժամանակ վիրաբույժները տղամարդու որովայնի ներսում հայտնաբերել են մարդու, որն ուներ վերջույթներ, սեռական օրգանների մի մաս, ծնոտ և մազեր։
Ինչպես պարզվել է, Բհագատի մոր հղիության ժամանակ մի երկվորյակ առաջացել է մյուսի ներսում։ Սա տեղի է ունենում 500 հազարից մեկ դեպքում։ Երբ մեկ երեխա ծնվում է, երկրորդը շարունակում է ապրել դրա մեջ որպես մակաբույծ։
Նշվում է, որ Բհագատը հրաժարվել է նայել իր երկվորյակին, իսկ վիրահատությունից հետո վերադարձել է իր աշխատանքին։
[e09d14ac0afd4a2dc17a4df2675d8785.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...