Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիրը պարտավորվել է նախագահին 2 հազար դոլար վճարել
Դատարանը պարտավորեցրել է Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) խորհրդարանական խմբի նախագահ Օզգյուր Օզելին ավելի քան 2 հազար դոլար բարոյական փոխհատուցում վճարել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից, որի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը։
«Անկարայի առաջին ատյանի տասնհինգերորդ քաղաքացիական դատարանն այսօր կայացած նիստում CHP խմբի նախագահ Օզգյուր Օզելին դատապարտել է 50 հազար լիրայի (2123 ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցման», - Twitter-ում հայտնել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ փոխհատուցումը վճարվելու է 2023 թվականի ապրիլի 26-ի ելույթում նախագահ Էրդողանի հասցեին հնչեցրած «անհիմն մեղադրանքների և վիրավորանքների» համար։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին մասնա...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը․ Գևորգյանի հարցը՝ Էդգար Ռինկևիչին
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով...
«Դուք եկաք ու պղծեցիք, անարգեցիք մահը»․ Նաիրա Զոհրաբյանը՝ «Պողոսի հարևան Բաբկենին»
«Դուք եկաք ու պղծեցիք, անարգեցիք մահը»։ Այս մասին գրել է Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Պողոսի հարեւան...