Վրաստանում բացառում են Սաակաշվիլիի վերադարձը քաղաքականություն
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա վերադառնա վրացական քաղաքականություն՝ Վրաստանի քաղաքացիություն չունենալու պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկրի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին։
Նախարարն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիություն չունի, հետևաբար, եթե նա ցանկանում է լինել վրացական քաղաքականության մեջ, պետք է ստանա Վրաստանի քաղաքացիություն»,- ասել է Բրեգաձեն՝ մեկնաբանելով Սաակաշվիլիի վերջին հայտարարությունը վրացական քաղաքականություն վերադառնալու մասին։
Արդարադատության նախարարության ղեկավարը Սաակաշվիլիին կշտամբել է նաև այն բանի համար, որ 2015 թվականին, դառնալով Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ, նա ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն՝ դրա պատճառով կորցնելով Վրաստանի քաղաքացիությունը։
«Երբ մարդը պետության ղեկավար է, ինչպես նաև գլխավոր հրամանատար, և հրաժարվում է իր երկրի քաղաքացիությունից, դառնում այլ պետության քաղաքացի և սկսում է ծառայել նրան, կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե նա մնար քաղաքացի այն երկրին, որին սկսեց ծառայել»,- եզրափակել է Բրեգաձեն:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...