«Տիտանիկը» տեսնելու մեկնած սուզանավի որոնումների ընթացքում ձայներ են լսվել

«Տիտանիկի» խորտակման վայրի մոտակայքում անհետ կորած սուզանավի որոնումների ժամանակ հիդրոլոկատորով հագեցած կանադական ինքնաթիռը ձայներ է որսացել:  Որոնողական խմբերը փորձում են գտնել այդ ձայների աղբյուրը: Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը:

 

Նշվում է, որ Ատլանտյան օվկիանոսում անհետացած ստորջրյա ինքնագնացի որոնումները զբաղեցրել են գրեթե 26 հազար քառակուսի մետր տարածք։ Սակայն, ըստ մամուլի ծառայության, առայժմ հեռակառավարվող ստորջրյա ապարատները դրական արդյունքներ չեն գրանցել, որոնումները շարունակվում են:

 

Հիշեցնենք՝ բատիսկաֆի վրա հինգ մարդ կա, նրանք մեկ օրից ավելի է, ինչ կապի մեջ չեն եղել։ Կապը կորել է կիրակի օրը սուզվելուց մոտ 1 ժամ 45 րոպե անց: Ըստ հաշվարկների՝ հինգշաբթի առավոտյան «Տիտան» թթվածինը կպակասի։

Քաղաքականություն