Շուրջ 227.5 մլն դրամի չափով տուգանք՝ ՀԴՄ կիրառման կանոնները խախտած տնտեսվարողներին
ՀԴՄ կիրառման կանոնների խախտած տնտեսվարողները մայիսին տուգանվել են շուրջ 227.5 մլն դրամի չափով։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մայիս ամսվա ընթացքում ՊԵԿ–ը արձանագրել է, որ 724 հարկ վճարող խախտել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները։
«Հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 227.5 մլն դրամի չափով տուգանք»,– նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
ՊԵԿ-ը հրապարակել է նաև ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների և տվյալ օբյեկտների ամբողջական ցանկը։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...