Ռուսաստանում Բնության համաշխարհային հիմնադրամը ճանաչվել է անցանկալի կազմակերպություն
Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչված Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) երկրում անցանկալի կազմակերպություն է ճանաչվել։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Ըստ Ռուսաստանի գլխավոր դատախազության՝ WWF-ն օգտագործում է բնապահպանական գործունեությունը «տնտեսական ոլորտում անվտանգության սպառնալիքներ ձևավորող նախագծեր իրականացնելու համար»։
«WWF-ն իրականացնում է գործողություններ՝ ուղղված Արկտիկայի արդյունաբերական զարգացման, Արկտիկայի տարածքների բնական ռեսուրսների, սահմանափակումների մշակման և օրինականացման վերաբերյալ երկրի քաղաքական կուրսի իրականացմանը խոչընդոտելուն, ինչը կարող է հիմք ծառայել Հյուսիսային ծովի երթուղու տեղափոխման համար Միացյալ Նահանգների բացառիկ տնտեսական գոտու ուղղությամբ»,- հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազությունը։
Նշենք, որ WWF-ն Ռուսաստանում օտարերկրյա գործակալ է ճանաչվել մարտին։
Գործակալության տվյալներով՝ հիմնադրամը ձևավորել է «վերահսկվող ոչ առևտրային կազմակերպությունների ցանց՝ խոշոր արդյունաբերական համալիրների համատեքստում շրջակա միջավայրի մասին տեղեկություններ հավաքելու համար», ինչպես նաև պատրաստում է «տենդենցային բնույթի գնահատումներ՝ ուղղված Ռուսաստանի տնտեսական զարգացումը սահմանափակելուն»։
Բացի այդ, հիմնադրամը նյութական և մեթոդական աջակցություն է ցուցաբերել օտարերկրյա գործակալների ռեգիստրում ընդգրկված կազմակերպություններին, որոնց անդամները պատասխանատվության են ենթարկվել չհամակարգված գործողություններին մասնակցելու համար, «ինչը վկայում է Ռուսաստանի ներքին գործերին միջամտության մասին»։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...