Ղազախստանն առաջարկում է ավարտել Աստանայում Սիրիայի հարցով եռակողմ խաղաղ բանակցությունները
Ղազախստանը անսպասելիորեն առաջարկել է ավարտել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների գործընթացը, թեև հանդիսանում է երկարատև հյուրընկալող կողմ, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ երեք երկրների դիվանագետներն այս շաբաթ 20-րդ անգամ հանդիպել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ քննարկելու իրավիճակը տեղում, Թուրքիա-Սիրիա կապերը վերականգնելու ճանապարհային քարտեզը, Իսրայելի հարձակումները և մի շարք այլ հարցեր:
Ղազախստանն այս հանդիպումները հյուրընկալում է 2017 թվականից։ Աստանայում հայտարարված ամենամեծ քայլերից մեկը սիրիական տարածքների բաժանումն էր ապաէսկալացիոն գոտիների, որոնք վերահսկվում են տարբեր երկրների կողմից։ Սակայն նախօրեին Ղազախստանի ԱԳ փոխնախարար Կանաթ Թումիշը կոչ է արել ավարտին հասցնել եռակողմ բանակցությունները՝ ասելով, որ դրենց նպատակն իրականացվել է։
«Սիրիայի՝ տարածաշրջանում մեկուսացումից աստիճանական դուրս գալը կարող է դիտվել որպես նշան, որ Աստանայի գործընթացն ավարտեց իր խնդիրը։ Հաշվի առնելով Սիրիայի վերադարձն արաբական ընտանիք՝ մենք առաջարկում ենք Աստանայի գործընթացի շրջանակում 20-րդ հանդիպումը պաշտոնապես հայտարարել վերջնական»,- ասել է նա լրագրողներին։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...