ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զարմացած եմ` Սերժ Սարգսյանի զարմանքի վրա. Փաշինյան
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ուզում եմ անդրադառնալ Սերժ Սարգսյանի ևս մի հայտարարության, որը նա արել է 2017 թվականի հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Այդ հարցազրույցը բնականաբար այսօր էլ առկա է համացանցում։ Սերժ Սարգսյանը այդ հարցազրույցում ասել է, թե 2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից ու դա հասկանալի է դարձել բոլորին։ Սերժ Սարգսյանը նշել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն էլ է պարզ։ Սերժ Սարգսյանի պնդմամբ, Ադրբեջանը ասում է, որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ ԼՂ-ն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է ու այդպես էլ պիտի շարունակի մնալ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս մեջբերումների հետ միասին մի ուրիշ բանի վրա էլ եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ 1996, 1999, 2000 թվականների իրավական ուժ ունեցող ու չունեցող միջազգային խոսույթի արտահայտումը 2020 թվականին։ Այս ներքին կապերը իրոք շատ կարևոր են։ Եվ արձագանքելով Սերժ Սարգսյանի մեջբերումներին, ուզում եմ ասել, որ զարմացած եմ Սերժ Սարգսյանի զարմանքի վրա։ Ինչու պիտի Ադրբեջանը ԼՂ հարցը իր ներքին հարցը չհամարեր այն բանից հետո ,երբ Հայաստանը հենց Սարգսյանի ձևակերպմամբ փոխզիջում է արել ու մադրիդյան սկզբունքների ընդունմամբ զրոյացրել Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման 1989 թվականի որոշումն ու ԼՂ-ում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքը։ Սա, կրկնում եմ, մի ֆունդամենտալ խնդիր էր, որը Ադրբեջանը լուծեց մադրիդյան սկզբունքերով»,- նշել է նա։
Առավել մանրամասն` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան ն...