ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու պատերազմը կանգնեց հենց նոյեմբերի 9-ին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի շրջանակներում խոսում է 44 - օրյա պատերազմի, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, մինչ այդ տեղի ունեցած բանակցությունների մասին: Վարչապետը պատասխանեց հարցին՝ ինչու փաստաթուղթն ստորագրեց, և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին․
«2020թ․ նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգնեցնելու մասին ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարությունը»:
«Այստեղ, իհարկե, շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը։ Էականն այստեղ ոչ միայն Շուշիի խորհրդանշական արժեքն է, այլև՝ ռազմավարական։ Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը ԼՂ Մարտունու վրա, և, որ ամենակարևորն է, մեր շուրջ 25000 զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,- ասաց վարչապետը և ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու հինգերորդ փորձն էր․ «Առաջին նման խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»։
Մանրամասները` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...