Փարիզն առաջին անգամ մտադիր է աջակցել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին
Ֆրանսիան պատմության մեջ առաջին անգամ մտադիր է աջակցել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին, գրում է Le Monde-ը։
Ելիսեյան պալատում տեղի ունեցած Պաշտպանության խորհրդի նիստում քննարկվել է Կիևի՝ Ատլանտյան դաշինքին միանալու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ մինչ այժմ Փարիզը բացառել է նման սցենարը։
«Ֆրանսիական այս նախաձեռնությունն ուղղված է լինելու Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելուն, մինչդեռ ուկրաինական հակահարձակումը դժվարությունների է բախվում»,- գրում է Le Monde-ը՝ վկայակոչելով ֆրանսիական կառավարությունում իր աղբյուրներին։
«Փարիզը մտածում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին աջակցելու մասին, որպեսզի ազդի հակամարտության վրա և փորձի Մոսկվային Կիևի հետ բանակցային սեղանի շուրջ բերել: Սա այն մոտեցումն է, որը ներկայումս նախընտրում է Ֆրանսիան»,- նշում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...