Ինչ է ակնկալում Միացյալ Նահանգները Չինաստանից․ Բլինքեն
ԱՄՆ-ն ակնկալում է Չինաստանի համագործակցությունը՝ ստիպելու, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրաժարվի հրթիռային փորձարկումներից և նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ լուծելու միջուկային խնդիրը։ Այս մասին CBS-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Միաժամանակ նա նշել է, որ այդ կապակցությամբ Պեկինից ոչ մի պարտավորություն չի ստացել։
«Բայց ես կարծում եմ, որ Չինաստանը հասկանում է, որ այս տարածաշրջանում ամենաապակայունացնող խաղացողը Կիմ Չեն Ինն է՝ իր բազմակի հրթիռային փորձարկումներով և գուցե նույնիսկ յոթերորդ միջուկային փորձարկումով: Եվ ահա թե ինչ եմ ես ասել մեր չինացի գործընկերներին: Մենք ցանկանում ենք, որ նրանք համագործակցեն՝ փորձելով ստիպել Կիմ Չեն Ինին հրաժարվել այս բոլոր հրթիռային փորձարկումներից և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ միջուկային խնդիրը, հրթիռների հարցը լուծելու համար: Բայց եթե նրանք ի վիճակի չեն կամ չեն ցանկանում օգտագործել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կորեայի հարցում, ապա մենք պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել Կորեայի, Ճապոնիայի հետ, պաշտպանելու մեզ, պաշտպանելու մեր դաշնակիցներին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Միաժամանակ, ըստ նրա, դրանք քայլեր են, որոնք ուղղված չեն Չինաստանի դեմ, այդ թվում՝ պաշտպանական միջոցների քանակի ավելացումը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...