Հույսեր կան, որ Երևանի կրկեսը բացվելու է
Հույսեր կան, որ Երևանի կրկեսը բացվելու է: Այս մասին տեղեկանում ենք «Հրապարակ»-ից։
Երեւանի կրկեսը փակվեց մոտ 12 տարի առաջ։ Շենքում շինարարական աշխատանքները սկսվել են 2011 թվականին՝ քաղաքապետարանի ու «Տաշիր» ընկերությունների խմբի միջեւ կնքված համաձայնագրով։ Այժմ նորից ասում են, որ Երեւանի կրկեսի նոր շենքի շինարարությունը մոտենում է ավարտին։ Հասել են աթոռների տեղադրման փուլին։
«Արդեն աթոռներն են դնում, մինչեւ տարվա վերջ շենքը կհանձնվի շահագործման»,- «Հրապարակ» թերթին հայտնում է Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։
Նոր շենքի դահլիճում շուրջ 2 հազար 300 նստատեղ է լինելու, այն ավելի բարձր է լինելու, քան հին կրկեսը, եւ այլ նորամուծություններ։ Իսկ ի՞նչն էր շինարարությունն այսքան ուշացնելու եւ 12 տարի երեւանցիներին կրկեսից զրկելու պատճառը, պատասխանատուներն ընդամենը հայտնում են, որ բարդ շինարարություն է, եւ այդ պատճառով հեշտ չէ այն ավարտելը։
Նշվում է՝ պատասխանատուները հայտնում են, որ շինարարությունն այսքան ուշացնելու եւ 12 տարի երեւանցիներին կրկեսից զրկելու պատճառը բարդ շինարարություն է, եւ այդ պատճառով հեշտ չէ այն ավարտելը։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...