Հայերի նկատմամբ ատելության խոսք է հնչեցվում բոլոր մակարդակներում. ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ ներկայացուցչին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վիեննա կատարած այցի շրջանակում այսօր՝ հունիսի 20-ին, հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով ատելության խոսքի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների ու ծրագրերի կարևորությունը։
Քննարկվել են նաև լրատվամիջոցների կողմից կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորման, լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, ընդգծվել է ԶԼՄ-ների կարևորությունը ժողովրդավարական հասարակության կայացման հարցում։ Ընդգծվել է պրոֆեսիոնալ լրատվական գործունեության ապահովման տեսանկյունից լրագրողների կողմից էթիկայի կանոնների պահպանման կարևորությունը։
Թերեզա Ռիբեյրոն, իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային հաստատությունների դերը խոսքի և մամուլի ազատության իրավունքի իրացման գործում:
Հանդիպման շրջանակում Պաշտպանը հատուկ անդրադարձել է Ադրբեջանի՝ պետության կողմից հովանավորվող և հասարակության բոլոր մակարդակներում դրսևորվող հայատյաց քաղաքականությանը:
«ՄԻՊ աշխատակազմն ամենօրյա մշտադիտարկման է ենթարկում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսք է հնչեցվում հասարակության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից»,- նշել է Պաշտպանը:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...