Չափազանց լավ աշխատանք է կատարել․ Բայդենը՝ Բլինքենի և Ծինփինի հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան կատարած այցից հետո ասել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը ճիշտ ուղու վրա են, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Կարևոր չէ, թե ինչ եմ ես զգում։ Դուք ինքներդ գիտեք, որ առաջընթաց է գրանցվել», - ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նա զգացել է, որ առաջընթաց է գրանցվել Բլինքենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման ժամանակ։
«Բլինքենը չափազանց լավ աշխատանք է կատարել, մենք ճիշտ ուղու վրա ենք»,- Սպիտակ տան ղեկավարի խոսքերն են մեջբերում ամերիկյան լրատվամիջոցները։
Երկուշաբթի ավելի վաղ Բլինքենը հանդիպել է Սի Ծինփինի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...