Արհեստական ​​ինտելեկտի ալգորիթմները կարող են կանխատեսել մարդու քաղաքական կողմնորոշումը

Արհեստական ​​ինտելեկտի ալգորիթմները կարող են օգնել կանխատեսել մարդու քաղաքական գաղափարախոսությունը՝ ելնելով նրա դեմքի առանձնահատկություններից: Տեղեկությունը հայտնում է foxnews.com-ը` հղում անելով Դանիայում անցկացված հետազոտությանը:

 

Տեխնոլոգիան պարզել է, որ աջակողմյան քաղաքական գործիչները, ավելի հավանական է, որ  դեմքի ուրախ արտահայտություն ունենան լուսանկարներում, մինչդեռ դեմքի չեզոք արտահայտություններով նկարված մարդիկ, ավելի հավանական է, որ ճանաչվեն որպես ձախակողմյաններ: 

 

Պարզվել է, որ ծրագրով  կարելի է 61% ճշգրտությամբ կանխատեսել մարդու քաղաքական գաղափարախոսությունը:

 

Այն արհեստական ​​ինտելեկտի մեթոդ է, որտեղ մասնագետները համակարգիչներին սովորեցնում են մարդկանց նման տեղեկատվություն սովորել և մշակել, որը կարող է օգտագործվել մարդկանց մասին կանխատեսումներ անելու համար՝ հիմնվելով միայն լուսանկարների վրա: 

 

Հետազոտողները օգտագործել են դեմքի արտահայտությունների ճանաչման տեխնոլոգիա Microsoft-ից՝ լուսանկարներում երևացող հուզական վիճակը չափելու համար, ինչպես նաև այլ ալգորիթմներ՝ որոշելու թեկնածուների գրավչությունն ու նույնիսկ առնականությունը: Նրանք նաև օգտագործել են դանիացի խորհրդարանականների մի քանի լուսանկարներ՝ ստուգելու ալգորիթմի ճշգրտությունը:

 

Քաղաքականություն