ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 զոհ և 38 վիրավոր․ Իսրայելական ստուգարշավը՝ պաղեստինյան Ջենին քաղաքում
Այսօր կրկին սրվել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունը։ Իսրայելի անվտանգության ուժերն պաղեստինյան Ջենին քաղաքում ստուգարշավ են իրականացրել՝ ձերբակալություններ կատարելու համար, փոխանցում է Al Jazella-ն։
Բախումների պատճառով երեք պաղեստինցի է սպանվել, առնվազն 38-ը՝ վիրավորվել։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բախումների պատճառով զոհվել են 21, 19 և 15-ամյա երիտասարդներ։ Վիրավորներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Jerusalem Post-ն էլ հաղորդում է, որ գործողությունների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակն օգտագործել է մարտական ուղղաթիռներ՝ իր զինծառայողներին և ռազմական սարքավորումները դուրս բերելու համար:
Հաղորդվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորական մեքենան խոցվել է պայթուցիկ սարքով, որից հետո ռազմական ուղղաթիռները կրակել են զինված անձանց ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղ տորնադո՝ ԱՄՆ-ում․ 50 միլիոն ամերիկացու կյանք է վտանգված
Ուրբաթ օրվանից ավելի քան 50 միլիոն ամերիկացու կյանք է վտանգված է, քանի որ մի շարք նահանգներում սկսվել են ուժեղ փոթորիկնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրեշավոր դեպք՝ Հոնդուրասի բանտերից մեկում․ սպանվել է 41 կին
«Հրեշավոր սպանություն»․ կարելի է այսպես անվանել Հոնդուրասի բանտում երեկ տեղի է ունեցածը։ The Guardian-ի անդրադարձում ասվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրի աղբյուրներ՝ անապատում
Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, որոնցում հստակ երևում է, որ արաբական անապատում ջուր է հայտնվել։ Մոլորակի ամենաչոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրիմուռներով լի լողափեր՝ Անապայում․ Սև ծովի ափերը ծաղկում են
Կանաչած ծով, ջրիմուռնորով լի լողափեր և շատ զբոսաշրջիկներ։ Անապայի լովափերը շարունակում են կանաչել։ Պատճառը՝ կլադոֆորներ...