Ռուսաստանում անցանկալի է հայտարարվել բուլղարական «Ագորա» իրավապաշտպան խումբը
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը երկրում անցանկալի է հայտարարել «Ագորա» իրավապաշտպան խումբը, Интерфакс-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում։
«Ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշել է Բուլղարիայի Law Sofia հիմնադրամի (Agora International Human Rights Group) գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի ճանաչել»,- երկուշաբթի հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Ինչպես պարզաբանել են գործակալությունից, «պարզվել է, որ կազմակերպության գործունեությունը վտանգ է ներկայացնում սահմանադրական կարգի հիմքերի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար»։
«Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում կենտրոնանում է Ռուսաստանում քաղաքացիների իրավունքների և ազատությունների ենթադրյալ ոտնահարման փաստերի վերհանման և տիրաժավորման վրա՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելով ընդգծված հակառուսական դիրքորոշմամբ ընդդիմադիրներին, ներառյալ ծայրահեղական ճանաչված կազմակերպությունների կողմնակիցներին»:
Որոշման մասին տեղեկությունն ուղարկվել է Ռուսաստանի արդարադատության նախարարություն՝ կազմակերպությանը համապատասխան ցուցակում ընդգրկելու համար, հայտնում է վերահսկիչ մարմինը։
Նմանատիպ հոդվածներ
Սուդանում երկու հայ կին սովամահ են եղել․ պաշտոնական Երևանը հաստատում է․ ԶԼՄ
ՀՀ արտգործնախարարությունն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, հաստատում է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խ...
Կասկածելի գործարք և առեղծվածային գործարար․ Երուսաղեմի հայերը վրդովված են Հին քաղաքում էլիտար կառուցապատմամբ
Երուսաղեմի հայ համայնքի հանգիստը խաթարվել է անշարժ գույքի կասկածելի գործարքի մասին հաղորդումների պատճառով, որոնք իբր կատ...
ՊՊԾ պետի արձագանքը՝ Աշոտ Փաշինյանի՝ պետական պահպանությունից օգտվելու մասին հարցին
ՀՀ վաչապետին ենթակա Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն անհնար է համարում պարզաբանել, թե ի՞նչ սկզբ...
Որոնվում է երեխա առևանգելու կասկածանքով․ անհապաղ դիմեք ոստիկանություն, եթե գիտեք գտնվելու վայրը․ Օվսաննա Հովսեփյան
Լուսանկարում պատկերված տղամարդը ոստիկանության կողմից որոնվում է երեխա առևանգելու կասկածանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...