ՆԱՏՕ-ի զինանոցները դատարկված են. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի զինանոցները դատարկված են, գերմանական արդյունաբերության ասոցիացիայի համաժողովում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Իր խոսքով՝ զինանոցների պաշարներն անհրաժեշտ է լրացնել Գերմանիայում և Դաշինքի շատ այլ երկրներում։
Միևնույն ժամանակ Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ավելի հզոր ռազմական արդյունաբերություն։ Այդ առումով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է պաշտպանական համագործակցության խոչընդոտների վերացման կարևորությունը, ինչը կապահովի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ուկրաինայի պաշտպանությունը։
Ստոլտենբերգը նաև հավելել է, որ վերջերս հանդիպել է պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ և քննարկել արգելքների վերացման հարցը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հու...