ՀՀ-ն ունի կադաստրի վկայական, պետք է լրացվի․ Մարուքյան
ՀՀ-ն ունի կադաստրի վկայական, պետք է լրացվի. Բորելը ճիշտ էր ասում: Այս մասին 24TV-ի եթերում նշեց հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանի հետ խոսեցինք Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերների մասին՝ անդրադառնալով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին։
Հատուկ հանձնարարություններով դեսպանը, արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ էրդողանի այն հայտարարությանը, թե միջանցքի հարցում Հայաստանը խնդիր չէ և միակ խնդիրը կապված է Իրանի հետ, նշեց, որ եթե ՀՀ-ն պաշտոնապես չի արձագանքել, ուրեմն պետք չի։
Ըստ նրա՝ կարևորը ոչ թե արձագանքելն է, այլ մեր դիրքորոշումը ներկայացնելը։ Մարուքյանը նաև ավելացրեց, որ ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ համաձայն է ճանապարհին, որը կվերահսկեն Հայաստանի սահմանապահ ուժերը, իսկ էքստերիտորիալ միջանցքին, բնականաբար, պաշտոնական Երևանը դեմ է։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...