Բելգորոդում գնդակոծության հետևանքով տուժածներ կան, այդ թվում՝ երեխա
Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության տակ է գտնվում ՌԴ Բելգորոդի մարզի Վալույսկի քաղաքային օկրուգը։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram ալիքում։
«Նախնական տվյալներով՝ տուժել է 7 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, նրա մոտ անրակի կոտրվածք կա։ Տուժել են նաև մի տղամարդ՝ նա փակ գանգուղեղային վնասվածք ունի, և երեք կին, որոնցից երկուսը՝ բեկորային վնասվածքներով, և ևս մեկ աղջիկ՝ կոնտուզիայով։ Բոլոր տուժածների վիճակը միջին ծանրության է։ Շտապօգնության բրիգադները տեղափոխել են նրանց կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Եվս երկու մարդ ինքնուրույն է դիմել բժշկական օգնության. նրանք թեթև բեկորային վնասվածքներ ունեն», - նշել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Մարզպետը նաև տեղեկացրել է, որ 5 բազմաբնակարան շենք և 4 առանձնատուն է վնասվել․ կոտրվել են պատուհանները, վնասվել են ճակատային հատվածները:
«Շենքերից մեկում տնտեսական շինություն է այրվում։ Օպերատիվ ծառայությունները տեղում են, վնասվածքների վերաբերյալ տվյալները պարզվում են», - գրել է Գլադկովը։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի շրջանը Ուկրաինայի կողմից պարբերաբար ենթարկվում է հրետակոծությունների։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Սոթքի և Երասխի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բաց...
Ադրբեջանը կրակ է բացել Կախակնի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի...
Ադրբեջանը կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստներ չունի․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահա...
Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրու...