Այսօր վերադառնալու հնարավորություն կա, վաղը այն կարող է այլևս չլինել․ Վոլոդինը՝ ՌԴ-ից հեռացած քաղաքացիներին
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարծիքով՝ ավելի լավ է, որ ՌԴ-ից հեռացած քաղաքացիները վերադառնան, քանի որ ավելի ուշ նման հնարավորություն կարող է չլինել: Այս մասին նա գրառում է արել իր թելեգրամյան ալիքում:
«Մեկնողներից շատերին վերաբերվել են՝ ինչպես երկրորդ կարգի մարդկանց: Երբ նրանք մեկնում էին, մտածում էին, որ կկարողանան խաղաղ, հանգիստ նստել իրենց տեղում: Պարզվեց՝ այդպես չէ: Աշխատանք չեն տալիս։ Դպրոցներում երեխաներին հալածում են: Ձեռնարկությունները սնանկացնում են», - գրել է Վոլոդինը։
Պետդումայի խոսնակի կարծիքով՝ «մեկնածների շուրջ ստեղծված իրադրությունն ավելի լավ հասկանալու համար բավական է ծանոթանալ Չեխիայի նախագահի հայտարարությանը, որն արտասահմանում ապրող Ռուսաստանի քաղաքացիներին առաջարկել է ուղարկել համակենտրոնացման ճամբարներ»։
«Նման խոսքերից հետո մեր քաղաքացիները, որոնք մինչև հիմա մնում են արևմտյան երկրներում, պետք է մտածեն, թե իրենք ուր են մեկնել, ինչ են գտել և ինչ է իրենց սպասվում։ Հաշվի առնելով այն, թե ինչ տեղի է ունենում, ճիշտ կլինի, ի վերջո, հասկանալ, որ այսօր վերադառնալու հնարավորություն կա, վաղը Արևմտյան Եվրոպայում սրվող հիստերիայի պայմաններում այն կարող է այլևս չլինել», - գրել է Վոլոդինը:
Պետդումայի խոսնակը հայտնել է, որ 2022 թ. փետրվարից հետո մեկնած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կեսից ավելին արդեն վերադարձել են Ռուսաստան, և այդ գործընթացը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին մասնա...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Բելառուսի հատուկ ծառայությունները Լեհաստանում Լուկաշենկոյի դեմ զինված ապստամբություն են նախապատրաստում
Բելառուսի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցները ճամբար են կազմակերպել Լեհաստանում՝ Լուկաշենկոյի դեմ զինված ապստամ...