Հասարակություն
Անհայտ անձինք թուլացրել են Արին Բերդ-Խարբերդ ջրատարի հիմքը
Հունիսի 18-ին՝ երեկոյան, անհայտ անձինք, փորձելով ապամոնտաժել «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող ջրատարի հարևանությամբ անցնող ինչ-որ խողովակաշար, հողային աշխատանքներ կատարելիս թուլացրել են Արին Բերդ - Խարբերդ ջրատարի հիմքը, ինչի հետևանքով էլ վթարվել է 600 մմ-ոց թուջե խողովակաշարը: Այդ մասին տեղեկանում է «Վեոլիա ջուր» ընկերությունից:
Ըստ հաղորդագրության՝ այդտեղից են ջուր ստանում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ: Գիշերվանից ընկերության թիմը վթարի վայրում է և փորձում է ինժեներական հատուկ լուծումներով վերականգնել իրարից առանձնացված ջրատարը:
[42275dd3f880c63e0a2e42c1dc363c1d.png]
[796e0d3032605f838c4489f2ac037287.png]
Նմանատիպ հոդվածներ
Կապանի 30-ամյա բնակիչը կոտրել է 52-ամյա հորեղբոր մատները, հարվածներ հասցրել գլխին, այրել անկողինը
ՀՀ-ի քաղաքացիները կկարողանան Վրաստան ճամփորդել նույնականացման քարտերով
Սահմանված իրավական նորմերի խախտումներ. ուսումնասիրվել են պաղպաղակները
«Եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու»․ Շուշիի վարչակազմի ղեկավար. «Հետք»
Ավելին Հասարակություն բաժնից
Հրդեհը կանխել են. մանրամասներ
Մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
1.0