ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար բեռնատարի մասնակցությամբ. կա տուժած
Հունիսի 16-ին, ժամը 19:24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1975 թ.) ինքնաթափում կատարելիս կողաշրջվել է կայանած «Renault» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1998 թ.) խցիկի վրա․ վերջինիս վարորդն արգելափակվել է խցիկում: «Renault» մակնիշի բեռնատարից առկա է վառելիքի արտահոսք:
Փրկարարները հոսանքացրկել են բեռնատարները, դադարեցրել «Renault» մակնիշի բեռնատարի վառելիքի արտահոսքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա․ Ա․-ին. վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ։
[b05615a673317c7208725fdf8dac2e97.jpg]
[4c0493bad32f364245b346aaa2162932.jpg]
[7c1bc116774f07513ea045fba0f892c0.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում երկրաշարժի պատճառով մի քանի շենք է վնասվել. կա տուժած
Նախօրեին Ֆրանսիայում 5,3 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ վիրավորվել է, մի շարք շենքեր և ենթակառուցվածքնե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կախովկայի ՀԷԿ-ի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է. NYT
Ուկրաինայի Կախովկայա հիդրոէլեկտրակայանի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է: Այս մասին հայտնում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևան-Արմավիր ավտոճանապարhին չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի գործը դատարանում է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 3-ին Արմավիր-Երևան ճանապ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ Ստեփանավանում. այրվել են արտադրամասի փայտե պատուհանները
Ստեփանավանում` կահույքի չգործող արտադրամասի 3-րդ հարկում, հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայութ...