Ֆրանսիայում երկրաշարժի պատճառով մի քանի շենք է վնասվել. կա տուժած
Նախօրեին Ֆրանսիայում 5,3 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ վիրավորվել է, մի շարք շենքեր և ենթակառուցվածքներ են վնասվել, ասվում է Դոս-Սևրի պրեֆեկտուրայի Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ։
Փրկարարներն օգնել են թեթև վնասվածք ստացած տղամարդուն։
Շենքերի զգալի վնասներ են գրանցվել մի շարք համայնքներում։ «Franceinfo» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Կուրսոն քաղաքում տեղի եկեղեցին լուրջ վնասներ է կրել։
Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ Շարանտ Մարիտիմ դեպարտամենտի Լա Լեն կոմունայում զգալիորեն վնասվել է եկեղեցու աշտարակը, տասնյակ տներ «բնակության համար ոչ պիտանի» են ճանաչվել երկրաշարժից հետո առաջացած պատերի ճաքերի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կախովկայի ՀԷԿ-ի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է. NYT
Ուկրաինայի Կախովկայա հիդրոէլեկտրակայանի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է: Այս մասին հայտնում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևան-Արմավիր ավտոճանապարhին չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի գործը դատարանում է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 3-ին Արմավիր-Երևան ճանապ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար բեռնատարի մասնակցությամբ. կա տուժած
Հունիսի 16-ին, ժամը 19:24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ Ստեփանավանում. այրվել են արտադրամասի փայտե պատուհանները
Ստեփանավանում` կահույքի չգործող արտադրամասի 3-րդ հարկում, հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայութ...