ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ Ստեփանավանում. այրվել են արտադրամասի փայտե պատուհանները
Ստեփանավանում` կահույքի չգործող արտադրամասի 3-րդ հարկում, հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը Բաղրամյան փողոցի թիվ 155 հասցեում բռնկված հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 11:00-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։20-ին, մարվել՝ 12։19-ին: Այրվել են արտադրամասի 3-րդ հարկի սենյակի (80 քմ) փայտե պատուհանները (մոտ 30 քմ) և տանիքի կառուցատարրերը (մոտ 12 քմ)։
[6c4e6f18c13512106b7692f9693bbe9e.jpg]
[b3d8d58de6270711805d90d1692865ad.jpg]
[ea884e43ba8d3d067d630bda7406723a.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում երկրաշարժի պատճառով մի քանի շենք է վնասվել. կա տուժած
Նախօրեին Ֆրանսիայում 5,3 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ վիրավորվել է, մի շարք շենքեր և ենթակառուցվածքնե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կախովկայի ՀԷԿ-ի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է. NYT
Ուկրաինայի Կախովկայա հիդրոէլեկտրակայանի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է: Այս մասին հայտնում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևան-Արմավիր ավտոճանապարhին չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի գործը դատարանում է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 3-ին Արմավիր-Երևան ճանապ...
Հրդեհ` Արթիկ քաղաքի գիշերային ակումբում
Հունիսի 18-ին՝ ժամը 03։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվե...