Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կախովկայի ՀԷԿ-ի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է. NYT

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կախովկայի ՀԷԿ-ի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է. NYT
Ուկրաինայի Կախովկայա հիդրոէլեկտրակայանի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է: Այս մասին հայտնում է bbc.com-ը` հղում անելով New York Times-ին: New York Times-ի խմբագրակազմը…

Ուկրաինայի Կախովկայա հիդրոէլեկտրակայանի վթարի պատճառը ստորջրյա թունելում տեղի ունեցած պայթյունն է: Այս մասին հայտնում է bbc.com-ը` հղում անելով New York Times-ին:

 

New York Times-ի խմբագրակազմը սեփական հետաքննություն է անցկացրել Կախովկա ամբարտակի աղետի պատճառների վերաբերյալ։

 

«Ամերիկացի և ուկրաինացի փորձագետների հետ հարցազրույցից, ինչպես նաև առկա բոլոր տվյալները (ներառյալ արբանյակային տվյալները և սեյսմիկ կայանների ցուցիչները) ուսումնասիրելուց հետո լրագրողները գալիս են այն եզրակացության, որ ամբարտակի պայթյունը տեղի է ունեցել ներսում, քանի որ դրսից հարձակումը աղետի չէր հանգեցնի։ 

 

Ավելին, պայթյունը, ամենայն հավանականությամբ, միտումնավոր է եղել: Այն տեղի է ունեցել կառույցի ամենախոցելի տեղում՝ թունելում, որը ջրի տակով անցնում է կայանի բետոնե հիմքով և տանում դեպի շարժիչի սենյակ։

 

Քանի որ կայանը կառուցվել է խորհրդային տարիներին, Մոսկվայում կան դրա մանրամասն գծագրերը, և նրանց օգնությամբ դժվար չէ գտնել խարխլման համար  ամենախոցելի վայրը»,-  ասում են լրագրողները։

 

[44fac66311502741b6eb333d67ec9a08.jpg]

[6d64ca231937751b6b779ab097899757.jpg]

[5932ada2b58a963bbda73f91c9f69cb1.jpg]

[06cd5c0a02602224ea3fbef3bd777c3a.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250