Ռուսներն «Արսեն Երևանսկուն» են ուզում՝ Միհրան Պողոսյանի դիմաց. «Հրապարակ»

 «Մի քանի օր առաջ գրել էինք, որ ՀՀ իրավապահ մարմինների և ռուս գործընկերների միջև բանակցություններ են ընթանում՝ Հայաստան բերվող կոկաինի պատմությանն առնչություն ունեցող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին արտահանձնելու շուրջ»։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: 


«Եվ այդ մասին ԱԱԾ տնօրենը հայտարարել էր ԱԺ-ում` փակ քննարկման ժամանակ, վստահեցնելով, որ Պողոսյանին ռուսական կողմը հանձնելու է:

Իհարկե, 2018-ից հետո բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Հայաստանը պահանջել է՝ այս կամ այն անձին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, և մերժվել է, սակայն մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ ՌԴ-ն այս անգամ համաձայնել է արտահանձնել, քանի որ որոշել են Պողոսյանին փոխանակել Հայաստանում վերջերս բռնված մի օրենքով գողի հետ, որին Ռուսաստանը շատ է ուզում ստանալ։ 

Պարզել ենք, որ խոսքն Արսեն Մկրտչյանի՝ «Արսեն Երևանսկու» մասին է, որին ձերբակալել են այս տարվա մայիսի 30-ին: Նրա փաստաբանն այդ օրերին հայտարարել էր, որ «Արսեն Երևանսկու» նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ռուսաստանում հարուցված քրեական գործի հիման վրա»: 

Մանրամասները՝ թերթի համարում:

Քաղաքականություն