Քոնոր Մակգրեգորը մեղադրվում է բռնաբարության մեջ
Մայամիի ոստիկանությունը հետաքննություն է սկսել խառը մարտարվեստների թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Քոնոր Մակգրեգորի նկատմամբ։ Այս մասին գրում է «Газета.Ru»-ն: Նշվում է, որ իռլանդացին մեղադրվում է հունիսի սկզբին NBA-ի խաղում աղջկա բռնաբարության մեջ։ Մարզիկը հերքում է մեղադրանքները։
Նրա փաստաբանը Բարբարա Լլանեսը Bronsteter-ին տված հարցազրույցում հայտնել է, որ բռնաբարության մեղադրանքը կեղծ է:
«Մեղադրանքները սուտ են, պարոն Մաքգրեգորին դա չի վախեցնում»,- ասաց նա։
Ավելի վաղ TMZ Sports-ը հայտնել էր, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչ սերիայի չորրորդ խաղից հետո Մակգրեգորին մեղադրել են բռնաբարության մեջ։ Ենթադրվում է, որ մարզիկը զուգարանում հարձակվել է մի կնոջ վրա։ Աղջկան հաջողվել է փախչել և հաջորդ օրը կապվել տեղի իշխանությունների հետ։






























