Մակրոնը Մասկին համատեղ աշխատելու առաջարկ է արել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումն է անցկացրել ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկի հետ։ Ֆրանսիացի առաջնորդը Tesla-ի ղեկավարին իր թվիթերյան էջում առաջարկել է «միասին աշխատել»։
«Եկեք աշխատենք միասին»,- գրել է Մակրոնը՝ գրառմանը զուգահեռ հրապարակելով Մասկի հետ ձեռքսեղմումով համատեղ լուսանկար։
BFMTV-ն հաղորդում է, որ Մակրոնի և Մասկի հանդիպմանը մասնակցել է ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոն, ով հունիսի սկզբին հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց երկրորդ շարքում՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի (BBI)՝ զիջելով առաջին տեղը միայն Իլոն Մասկին։
Մակրոնի և Մասկի միջև մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայում Tesla-ի գործարան բացելու ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հու...
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...