Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են․ ինչ է սպասվում Միհրան Պողոսյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին:
Համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։
Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունը, վերանայել առկա մոտեցումները։
Նկատենք, որ «հեղափոխությունից» հետո քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ՌԴ-ում հաստատվեցին նախկին պաշտոնատար անձինք, այդ թվում՝ 1 տոննա թմրանյութի գործով հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը, որի հանձնման և մյուս պաշտոնյաների արտահանձնման հարցն էլ բարձրացրել է դատախազը։
Տեսնենք՝ ինչ կտա այս հանդիպումը ՀՀ իրավապահ համակարգին. ի վերջո, հեղափոխությունից անցել է 5 տարի, բայց իրավապահ մարմինները նախկին պաշտոնյաներին ՌԴ-ից չեն կարողանում վերադարձնել հայրենիք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հու...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...