Երեկ վիրավորում ստացած զինվորին օգնելիս տուժել է նաև վարորդը․ մանրամասներ՝ ՔԿ-ից
2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 13։00-13:30-ի սահմաններում, հակառակորդի՝ Հակարիի կամրջի դիմաց տեղակայված մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել ՀՀ սահմանապահ զորամասի զինծառայողների ուղղությամբ։
ՔԿ-ից տեղեկացնում են, որ արդյունքում սահմանապահ վերակարգի ծառայության կրման վայրում ձեռքի և որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ազրոյանը։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Պարզվել է նաև, որ վերոնշյալ զինծառայողին դուրս բերելիս հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով պատռվել է բուժօգնություն ցուցաբերող մեքենայի վարորդ-զինծառայողի զրահաբաճկոնը։ Զինծառայողն ստացել է թեթև քերծվածք, ֆիզիկական ցավ։ Տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո զինծառայողը հետագա բուժօգնության կարիք չի զգացել։
Նշված փաստերի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է 2 առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է․ «Հայկական ժամանակ»
Հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է: Այս մասին հայտնում է «Հայ...
Ադրբեջանն ԱԹՍ է կիրառել Կապանի դիրքի վրա․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրա...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ հայտարարություն է տարածել, որ հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգ...
Ադրբեջանը կրակ է բացել Տեղի հատվածում․ ՀՀ ՊՆ
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ո...