Չնայած առողջական վիճակիս, մտադիր եմ ակտիվորեն մասնակցել Վրաստանի քաղաքականությանը․ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել Վրաստանի քաղաքականությանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբության գրառումից։
Ինչպես գրել է Սաակաշվիլին, Աջարիայի գերագույն խորհրդի նիստում արված վերջին հայտարարություններն իր համար դարձան «վերջին կաթիլը»։
«Դավաճանների շքերթը, որը ես երեկ տեսա Աջարիայի գերագույն խորհրդում, վերջին կաթիլն էր։ Վրաստանի դավաճանությունն ու ռուսացման փորձն արդեն թափանցել են բոլոր մակարդակներ։ Չնայած առողջական վիճակիս, ես մտադիր եմ շատ ակտիվորեն ներգրավվել վրացական քաղաքականության մեջ՝ Ուկրաինայում իմ գործունեությանը զուգահեռ… Այսօրվանից մտադիր եմ մասնակցել բոլոր այն «դատերին», որոնց ֆիզիկապես կարող եմ։ Նաև, ինչպես միշտ, միավորման կոչ եմ անում Եվրոպայի բոլոր ազգային, հակառուսական ուժերին, այդ թվում, առաջին հերթին, իմ հիմնադրած «Ազգային շարժում» կուսակցությանը», - ասվում է Սաակաշվիլիի հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...