Աֆրիկյան առաջնորդների այցի օրը ռուսական զորքերը գնդակոծել են Կիևը
Ուկրաինայի ողջ տարածքում հունիսի 16-ի ցերեկը օդային տագնապ է հայտարարվել, Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են Կիևի և Կիևի շրջանի բալիստիկ հրթիռներով գնդակոծման մասին։ Հայտնում է meduza.io-ն:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի Պոդոլսկի թաղամասում պայթյուն է որոտացել։ Կիևի քաղաքային վարչակազմը զեկուցել է հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ, ըստ նախնական տվյալների, հակաօդային պաշտպանության ուժերը Ուկրաինայի օդում խոցել են վեց «Կինժալ» հրթիռ, վեց «Կալիբր» հրթիռ և երկու հետախուզական անօդաչու թռչող սարք։
Հավելենք, որ հունիսի 16-ին աֆրիկյան առաջնորդները ժամանել են Կիև՝ քննարկելու Ուկրաինայում խաղաղության առաքելությունը։
Պատվիրակությունը գլխավորում էր Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
Reuters-ի փոխանցմամբ՝ աֆրիկյան երկրները «վստահության միջոցներ» են մշակել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հրադադարի հաստատման համար։
Դրանք ներառում են, մասնավորապես, ուկրաինական տարածքներից ռուսական զորքերի դուրսբերումը, Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքից հրաժարվելը, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշման կասեցումը և պատժամիջոցների մեղմացումը։
Ակնկալվում է, որ աֆրիկյան առաջնորդների պատվիրակությունը հունիսի 17-ին կայցելի Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանկան զորքերին հրամայված էր լայնածավալ հարձակողական գործողություն սկսել Սյունիքի հատվածում. Bagramyan26
Հունիսի 15-ին, ադրբեջանական դրոշի հետ կապված սադրանքից հետո, երբ ադրբեջանցիներն անսպասելիորեն համարժեք պատասխան ստացան,...
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան...
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երրորդ ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ․ Էդմոն Մարուքյանի գրառումը
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ-ամերիկյան ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և...