Ադրբեջանի անպատժելիությունը բերում է նոր ցեղասպանության․ Թագուհի Թովմասյան
Քաղաքակիրթ աշխարհի թողտվությամբ Ադրբեջանն արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ 25 հայ բուժառուների, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տասնյակ անձանց և հումանիտար բեռների փոխադրումը։ Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
«Հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն ապօրինի տեղադրված անցակետում երկու ուղղություններով արգելափակել է բոլոր տեսակի՝ այդ թվում մարդկանց և բեռների հումանիտար փոխադրումները:
Ադրբեջանական կողմը չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան 25 բուժառուների և նրանց ուղեկցող անձանց փոխադրումը, ովքեր ստիպված վերադարձել են Ստեփանակերտ:
Չեղարկվել են նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ հրատապ հումանիտար կարիք ունեցող տասնյակ անձանց, հումանիտար բեռներով մեքենաների պլանային փոխադրումները Ստեփանակերտ֊Գորիս մայրուղով։
Ադրբեջանը, վերոնշյալ քայլերով, հերթական անգամ կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված՝ Բերձորի միջանցքով անվտանգ և անխոչընդոտ փոխադրումն ապահովելու իր միջազգային պարտավորությունները, անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին հրապարակած որոշումը:
Քաղաքակիրթ աշխարհն ի վերջո պետք է հասկանա, որ Ադրբեջանի վարած էթնիկ զտման քաղաքականության հերթական դրևորումն ապացույցն է այն անհերքելի փաստի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, օր առաջ պետք է պատժել ագրեսոր Ադրբեջանին, քանի որ անպատժելիությունը, ինչպես պատմությունն է ապացուցում, բերում է նոր ցեղասպանություն», - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...